Չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գե րիների մասին իր դիրքորոշումը հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար, քանի որ… Գարեգին Միսկարյան

Չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գե րիների մասին իր դիրքորոշումը հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար, քանի որ… Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյանն իր էջում գրել է.
Ես չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գե րիների մասին իր դիրքորոշումը (էն որ գե րիները իր համար էլ չկան) հաղորդել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար։ Ինձ չի

թվում, թե երկրի կարևոր դեմքերից 1-ը` Ազգային Ժողովի նախագահը, չի հասկանում, որ մի անբ արոյական վարքը մեկ ուրիշ անբա րոյական վարքով հնարավոր է չեզոքացնել։ Ես շարունակում եմ պնդել, որ ՀՀ-ի համար մեկ խնդիրը այն է, որ

մարդը շարունակում է լինել արժեզր կված։ Մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատող հանրությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում չէր կարող նման արժեհամակարգի կրողը պաշտոնատար անձ ունենալ։ Եթե Քաղաքացիական պայմանագիրը համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ուրեմն Ալենը պիտի հրաժարական տա։ Եթե Ալենը հրաժարական

չտվեց, ապա բոլոր բա րոյական մարդիկ պետք է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամությունից հրաժարվեն։ Ես լավատես չեմ, սակայն մի չնչին հույս ունեմ, որ Ալենը պարզապես ստիպված կլինի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զիջել հանուն վաղվա նոր, արժեհքային ՀՀ-ի։