Տեսնես իրար փաթալվելով ու ծափերով սեղանները գցած ի՞նչն եք գիշերը նշում։ Կարող ա՞ Շուշին կամ Հադրութն եք ազատագրել: Չէի պատկերացնի որ …Վահե Տեր-Մինասյանը՝ ընտրությունը հաղթողներին

Վահե Տեր-Մինասյանը գրում է. Կամ գժանոցի դռներն են բաց թողել, կամ ես եմ սկսելու հոգեմետ դեղեր խմել մեր լրահոսին հետևելու համար։ ՏԻՄ ընտրությունները լուսաբանող վերնագրերում X-կուսակցությունը ջախջախվում էր, Y-ը ոչնչանում,

«հաղթողներն» էլ գիշերը մի քեֆ, մի ուրախություն… Տեսնես էտ ո՞վ եւ ո՞ւմ էր ջախջախում ու ոչնչացնում։ Չլինի իրար հետ նույն գյուղում 30, 40 կամ 50 տարի ապրող հարևաններն ու բարեկամները… Տեսնես էտ իրար փաթալվելով ու ծափերով սեղանները գցած ի՞նչն եք գիշերը նշում։ Կարող ա՞

Շուշին կամ Հադրութն եք ազատագրել: Չէի պատկերացնի որ տնտեսվարի պաշտոնին հասնելն այսքան մարդու կյանքի երազանքն էր։ Չնայած… եթե 33 տարի անց դեռ դոմիկ ու ավերակ ունենք, պարզ է թե էտ տնտեսվարի պաշտոնին ինչի են ձգտում։ Որովհետև առանց ամաչելու Գյումրու

ընտրություններին բոլոր թեկնածուները պիտի խոսեին դոմիկների մասին։ Իսկ դրանից պետք է ամաչենք մենք բոլորս, որպես ազգ, որպես պետություն… Բայց ուղեղի մնացորդները աշխատացնելու փոխարեն մենք ի՞նչ ենք անում — ճիշտ ա ԱԺ-ում իրար ենք ծե ծում։

Հա ու անպայման հետո գլուխ գովում որ հենց իրանք են, այլ ոչ իրանց։ Ագրեսիան դրսևորելու տեղը ասե՞մ։ Երևանից մի քիչ հեռու ա, ու էնտեղ իրական կյանքն ա, իրական թշն ամիներով…